Ախալքալաքի հանրային առողջապահության կենտրոնը Ախալքալաքի բնակիչներին կոչ է անում հետևել կորոնավիրուսի կանխարգելման հանձնարարականներին:

Կորոնավիրուսի տարածման հետ կապված բարդ իրավիճակի պատճառով, ՀԱԿ-ը բնակիչներին կոչ է անում պահպանել կորոնավիրուսի կանխարգելման համար սահմանված բոլոր ցուցումները:

Անհրաժեշտ է ֆիզիկական հեռավորություն պահպանել մարդաշատ վայրերում, ամենուրեք անհրաժեշտ է կրել բժշկական դիմակներ, հաճախ փոխել դիմակները, ինչպես նաև ձեռքերը հաճախ լվանալ օճառով և ախտահանել հակասեպտիկով, ախտահանել և օդափոխել փակ տարածքները:

Բացի այդ, ախտանիշների ի հայտ գալուն պես, ԱՀԿ-ը հորդորում է դիմել բժշկի: