Հասարակություն 7 Դեկտեմբերի, 2020 • Կորոնավարակը Վրաստանում․ դեկտեմբերի 7-ի տվյալները

Վրաստանում արձանագրվել է կորոնավարակի 2 501 նոր դեպք: Տեղեկությունն այս մասին հրապարակվել է կառավարության հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավարակի 164 976 դեպք: Ապաքինվել է ևս 3 988 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 137 499:

Կորոնավարակից մահացել է ևս 36 մարդ: Մահերի ընդհանուր թիվը կազմում է 1 462:

Կարանտինային ռեժիմում է 1 267 մարդ, ինքնամեկուսացման մեջ՝ 50 544-ը:

Ստացիոնար հսկողության տակ է 6 963 պացիենտ, կովիդ-հյուրանոցում՝ 3 744-ը:

Երեկ, Վրաստանում արձանագրվել էր կորոնավարակի 4 321 նոր դեպք, ապաքինվել՝ 4 301 մարդ:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝