Ըստ Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի, կորոնավիրուսնի բռնկումը կարող է առաջանալ ամեն րոպե, հետևաբար, հանձնարարականները չպետք է ձևական բնույթ կրեն:

Գամղրելիձեն ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով «Ինտերպրեսնյուսի»-ի հարցին, նշել է, որ որոշ դեպքերում այդ հանձնարարականները կրում են ձևական բնույթ:

«Եվս մեկ անգամ դիմում եմ բնակչությանը, կորոնավիրուսը ոչ մի տեղ չի գնացել, այն մեզ հետ է։ Այսօր 9 դեպք է գրանցվել, երեկ՝ 5, մինչ այդ ևս 5՝ հատուկենտ դեպքեր են: Մինչ այժմ մեզ մոտ վարակը վերահսկվում է, բայց ես շեշտում եմ, որ դա չպետք է մեզ հանգստացնի, և ամեն րոպե կարող է տեղի ունենալ կորոնավիրուսի բռնկում: Դրանից ելնելով՝ հանձնարարականները չպետք է կրեն ձևական բնույթ և, առաջին հերթին, դա մեր քաղաքացիական պատասխանատվությունն է: Հետևաբար, ես բոլորին խնդրում եմ՝ լինի դա պաշտպանիչ դիմակ, սոցիալական հեռավորություն, անձնական կամ հասարակական հիգիենա, հավաքներց խուսափում և այլն, եկեք հետևենք այս ամենին», – հայտարարել է Գամղրելիձեն: