Վրաստանը արդեն պատրաստվում է Խորհրդարանական ընտրություններին, որոնք պետք է կայանան 2016 թվականի աշնանը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) արդեն հրապարակում է տեղեկատվություն ընտրություններին մասնակցելու մեթոդների և ընթացակարգերի մասին: Ըստ ԿԸՀ-ի տեղեկատվության, քաղաքական կուսակցությունները, որոնք ցանկություն ունեն մասնակցելու ընտրություններին, պետք է անցնեն համապատասխան հաշվառման կարգը:
Քաղաքական կուսակցությունները, որոնք ներկայացված չեն երկրի խորհրդարանում (ըստ Վրաստանի Ընտրական օրենսգրքի – 113 -րդ գլխի 1կետի , «B» ենթակետի), համապատասխան դիմումով պետք է դիմեն ԿԸՀ նախագահին մինչ 2016 թվականի օգոստոսի 1-ը, որից հետո կուսակցությունը պետք է ներկայացնի իր կողմնակիցների ցուցակը:
Նշենք նաև, որ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բաժանում է կուսակցությունները երկու կատեգորիայի` որակավորում ունեցող և չունեցող ընտրական սուբյեկտներ: Որակավորում ունեցող ընտրական սուբյեկտը` կուսակցություն է, որը ֆինանսավորվում է պետական բյուջեից, քանի որ ստացել է վերջին ընտրություններում ոչ պակաս, քան քվեարկողների ձայների 3%-ը: Որակավորում չունեցող համարվում է կուսակցությունը, որը չի ստանում դոտացիաներ:
Որակավորում ունեցող նախընտրական սուբյեկտները, որոնք չունեն ներկայացուցիչներ Խորհրդարանում, պետք է ներկայացնեն ԿԸՀ-ին ոչ պակաս, քան մեկ հազար ստորագրություն, բայց ոչ որակավորված կուսակցությունը առնվազն 25 հազար ստորագրություն:
Կուսակցությունները, ԿԸՀ-ի կողմից ստանալուց հետո համապատասխան բլանկերը, պարտավոր են ներկայացնել ընտրողների ցուցակները 60 օրվա ընթացքում, օգոստոսի 15-ից ոչ ուշ:
Իր հերթին, այն կուսակցությունները, որոնք ունեն ներկայացուցիչներ Խորհրդարանում, պիտի ներկայանան հայտերով ԿԸՀ –ի նախագահին, ընտրությունների ամսաթվի նշանակումից հետո 57 օրվա ընթացքում:
Ըստ ընտրական օրենսդրության (113-րդ գլխի, առաջին կետի, «Ա» – ենթակետի) խորհրդարանի պատգամավոր համարվում է կուսակցության ներկայացուցիչը, ով ընտրված է համապատասխան կուսակցության կամ դաշինքի կողմից (որի մեջ այդ կուսակցությունը մտնում էր):
Էդիտա Բադասյան