Փետրվարի 21-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 258 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 268 355 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Երեկ իրականացվել է՝ 9 653 թեստավորում, որից 4 697-ը հակամարմինների թեստով, 4 956-ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 571 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 261 637 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 10 մարդ, ընդհանուր՝ 3 435:
Դրականության ցուցանիշը՝ օրական 2.67%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 2.6%, վերջին 7 օրվանը՝ 2.5%:
Կարանտինում է գտնվում 328 մարդ, ստացիոնար վերահսկողության տակ՝ 1 723, իսկ կովիդ-հյուրանոցներում՝ 231 մարդ: