Այսօր կորոնավիրուսային հիվանդության բացահայտված 3 768 նոր դեպքերից 1 443-ը հաստատվել է Թբիլիսիում, 676-ը՝ Աջարիայում, 541-ը՝ Իմերեթիում: Այս մասին հայտնել է Միջգերատեսչական համակարգող խորհրդին կից օպերատիվ շտաբի ղեկավարի տեղակալ Բերդիա Սիճինավան:
Նրա տեղեկատվությամբ՝ վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 41 մարդ, որից 19-ը Թբիլիսիում, 5-ը՝ Աջարիայում, 12-ը Իմերեթիում, 2-ը՝ Մցխեթա Մթիանեթի և 2-ը՝ Քվեմո-Քարթլիում: Փետրվարի 26-ից մինչև օրս Վրաստանում կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է 894 մարդ:
«Հաստատված 3 768 նոր դեպքերը մայրաքաղաքում և շրջաններում բաշխվել են հետևյալ կերպ. 1 443 դեպք՝ Թբիլիսիում, 676-ը՝ Աջարիայում, 541-ը Իմերեթիում, 183-ը՝ Քվեմո Քարթլիում, 52-ը՝ Գուրիայում, 165-ը՝ Շիդա Քարթլիում, 363-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում, 130-ը՝ Կախեթիում, 96-ը՝ Մցխեթա-Մթիանեթիում, 95-ը՝ Սամցխե-Ջավախքում, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 24-ական դեպք», – հայտնել է Բերդիա Սիճինավան:
Երկրում վարակի ակտիվ դեպքերի քանակը կազմում է 18 336: Հիվանդանոցներում բուժում է ստանում 5 833 մարդ, այդ թվում՝ 2 689-ը Թբիլիսիում, 928-ը՝ Աջարիայում, 1 185-ը Իմերեթիում: 838 պացիենտի վիճակը ծանր է, որից 420-ը գտնվում են Թբիլիսիում, 135-ը՝ Աջարիայում, 169-ը՝ Իմերեթիում: Ծանր վիճակում գտնվող 869 պացիենտից 410-ը միացված են արհեստական շնչառության ապարատին: