Ախալքալաքի մունիցիպալիտետի Գոգաշեն գյուղից դեպի Ասպինձայի Ճաճքարի գյուղ տանող ճանապարհը բնական աղետից հետո կվերականգնվի: Այս աշխատանքների իրականացման համար տենդերն արդեն հայտարարվել է:
Աղետի հետևանքները վերացնելու համար տեղական բյուջեից 3 786 լարի գումար է հատկացվել: Ընդհանուր առմամբ, կբարեկարգվի ճանապարհի մոտ 1000 մ-ն: Վերոնշյալ ճանապարհը կծածկվի մանրախիճով, կկատարվի նաև հավասարեցում և հարթեցում։
Հիշեցնենք, որ 2020 թվականի օգոստոսին Ախալքալաքի շրջանի Գոգաշեն գյուղում կարկուտը ոչնչացրել էր ամբողջ բերքը, ինչպես նաև վնասել գյուղի ճանապարհը:
Գոգաշեն գյուղում քաղաքապետի ներկայացուցչի՝ Զազա Նաթենաձեի խոսքով, իրենց այգիներն ու հողամասերը գտնվում են Ճաճքարիի տարածքում, ուստի նրանք հաճախ են օգտվում այս ճանապարհից: Նրա խոսքով, աշխատանքները ձգձգվել են երկրում համավարակի պատճառով:
Քաղաքապետարանն այս աշխատանքների համար տենդերը հայտարարել էր նոյեմբերի 13-ին` 3786 լարիի չափով: Հայտերի ընդունումը կտևի մինչև նոյեմբերի 24-ը:
Ըստ Նաթենաձեի, աշխատանքները կսկսվեն անմիջապես տենդերը կայանալուց հետո:
Բրատիսլավ Իգիթխանյան