Անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով վրացական միությունը կոչ է անում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին ամերիկյան զորքերը մշտական հիմունքներով տեղակայել Վրաստանում: Պոմպեոն պաշտոնական այցի շրջանակներում, այսօր՝ նոյեմբերի 17-ին, պաշտոնական այցով կժամանի Վրաստան:

ԱՄՆ պետքարտուղարին ուղղված հրապարակված բաց նամակը ստորագրել է 50 հոգի, ներառյալ հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքագետներ, հետազոտողներ, նախկին դեսպաններ և Վրաստանի կառավարության անդամներ, այդ թվում՝ պաշտպանության նախարարներ:

«Մենք՝ Վրաստանի անվտանգության և արտաքին քաղաքական հարցերով միության ներկայացուցիչներս, անկեղծորեն ողջունում ենք Ձեր այցը Թբիլիսի: Մենք միաբան ենք մեր ցանկության մեջ կիսելու մեր տեսակետները ԱՄՆ-Վրաստան պաշտպանական և անվտանգության գործընկերության զարգացման վերաբերյալ:

Վրաստանի համար Միացյալ Նահանգները հանդիսանում է կենսական դաշնակից: Նույնկերպ, մենք հավատում ենք Վրաստանի մասնակցությանը Եվրոպայում և ամբողջ աշխարհում Արևմուտքի շահերը սատարելու գործում: Վրաստանը մեր դաշնակիցների դիրքերն ամրապնդելու անկյունաքարն է Արևելք-Արևմուտք միջանցքում, որի կառուցման գործում մեծաչափ ներդրումներ են կատարել ԱՄՆ բազում վարչակազմեր: Մենք ԱՄՆ-ի գլխավորած եվրաատլանտյան համակարգը դիտարկում ենք որպես ամբողջական, ազատ և խաղաղ Եվրոպայի միակ երաշխավորը:

Վերջին տարիներին Հարավային Կովկասի և Սևծովյան շրջանները դարձել են աշխարհաքաղաքական անկայունության գոտիներ: Անվտանգության այս սպառնալիքների մեծ մասը բխում է Ռուսաստանի ցանկությունից` վերստեղծել սովետական ժամանակաշրջանի «ազդեցության ոլորտը», ինչը Մոսկվան ընկալում է որպես «մերձավոր արտասահման»:

Ոգեշնչվելով իր գործողությունների ազատությունից՝ Ռուսաստանը վերջերս զորքեր է տեղակայել Լեռնային Ղարաբաղում՝ տարածաշրջանում իր ռազմական դիրքերն ամրապնդելու համար:

Անկախության վերականգնումից ի վեր Վրաստանի ազատատենչ քաղաքացիները ջանացել են ֆունկցիոնալ ժողովրդավարություն ստեղծելու ուղղությամբ: Այս նախագծում ԱՄՆ-ն անփոխարինելի դաշնակից էր, որը Նախագահ Ռոնալդ Ռեյգանի խոսքերով, Վրաստանը վերափոխեց «բլրի վրա շողացող քաղաքի», որը հաղթահարեց պետական ձախողումը և հաջողությամբ պայքարեց խորհրդային կոռուպցիայի ժառանգության դեմ:

Վրաց ժողովուրդը ամերիկյան իսկական բարեկամությունը չի համարում որպես պարտք: Վրացիների ավելի քան 90 տոկոսը դրական է վերաբերվում ԱՄՆ-ին, իսկ վրաց զինվորները հպարտորեն ծառայել են Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ-ի առաքելություններում:

Մենք մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում ԱՄՆ-ին` Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանն աջակցելու համար: Մենք խորապես համոզված ենք, որ Վրաստանի տարածաշրջանային և ԱՄՆ-ի գլոբալ շահերի համատեքստում վրաց ժողովրդին մեր ազատության պայքարում աջակցելու գործում խթան կհանդիսանան հետևյալ քայլերը.

Ամերիկյան զինված ուժերի մշտական ներկայությունը Վրաստանում: Նման քաղաքականությունը կարող է ներառել դաշնակից (ամերիկյան/եվրոպական) ուժերը՝ ռոտացիոն հիմունքներով, ինչպես նաև թիկունքային և օդային պարեկության տարրեր, որոնք ԱՄՆ-ի և դաշնակիցների ուժերին լայն հնարավորություններ կընձեռեն շարունակական գործողությունների համար Հարավային Կովկասի և Սևծովյան տարածաշրջաններում: Միևնույն ժամանակ, Վրաստանում ԱՄՆ ռազմական ներկայությունը լայնորեն աջակցություն կստանա բնակչության կողմից, կկանխի անմիջական սպառնալիքները և կօգնի Վրաստանին մոտենալ ՆԱՏՕ-ին անդամակցությանը:

Այս փուլում Վրաստանի ռազմավարական գործընկերության մեջ նշանակալի ներդրում ունենալու կարողությունն էլ ավելի կամրապնդվի ժողովրդավարական ինստիտուտների կայունության և հանրաճանաչության շնորհիվ:

Այս լույսի ներքո, մենք ողջունում ենք ԱՄՆ ներկայիս արժեքավոր մասնակցությունը միջնորդությանը` Վրաստանում առկա քաղաքական ճգնաժամը լուծելու համար: Մենք նաև երախտապարտ ենք Միացյալ Նահանգներին Վրաստանում ժողովրդավարությունն ամրապնդելու համար տարիների ընթացքում ներդրած հսկայական և հետևողական ջանքերի համար:

Մենք լիովին աջակցում ենք ԱՄՆ-Վրաստան դաշինքի ամրապնդման գործընթացին, այդ թվում` ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը այստեղ` ի շահ համընդհանուր եվրաատլանտյան անվտանգության:

Նամակը ստորագրում են.

Զվիադ Աձինբաիա՝ Միջազգային անվտանգության և թվային դիվանագիտության գիտաշխատող, «Fletcher School»-ի, Տաֆթսի համալասարանի, «LEADx Change»-ի հիմնադիր,
Էկա Ակոբիա՝ Կովկասի համալսարանի կառավարման ֆակուլտետի դեկան, դոցենտ,
Իրակլի Ալասանիա՝ Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, ՄԱԿ-ում Վրաստանի նախկին դեսպան,
Իրինա Արաբիձե՝ Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության վերլուծաբան,
Փիքրիա Ասանիշվիլի՝ Թբիլիսիի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ամբիոնի դոցենտ,
Գիորգի Ասթամաձե՝ Կառլսրուեի համալսարանի Պատմական գիտությունների դոկտորանտ,
Նատո Բաչիաշվիլի՝ Աշխարհաքաղաքական հետազոտությունների միջազգային կենտրոնի նախագահ,
Գիորգի Բադրիձե՝ Ռազմավարական և միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամի (Ռոնդելիի հիմնադրամ) ավագ գիտաշխատող, Միացյալ Թագավորությունում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան,
Զուրաբ Բատիաշվիլի՝ Ռոնդելիի հիմնադրամի գիտաշխատող,
Զազա Բիբիլաշվիլի՝ Եվրոպական ուսումնասիրությունների և քաղաքացիական կրթության կենտրոնի նախագահ,
Լեւան Բոձաշվիլի՝ Նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի նախկին տեղակալ, նախկին փոխարտգործնախարար,
Էթո Բուզիաշվիլին՝ Ատլանտյան խորհրդի գիտաշխատող, Ազգային անվտանգության խորհրդի նախկին խորհրդական,
Միխեիլ Դարչիաշվիլի՝ պաշտպանության նախկին փոխնախարար, Վրաստանի Ատլանտյան խորհրդի կառավարման խորհրդի անդամ,
Դավիթ Դարչիաշվիլի՝ Իլիայի պետական համալսարանի ռուսագիտության կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր,
Ջաբա Դեվդարիանի՝ Միավորված ազգերի կազմակերպության վրացական ասոցիացիայի և Civil.ge-ի հիմնադիր,
Պաատա Գափրինդաշվիլի՝ «Georgia’s Reforms Associates»-ի տնօրեն, Ավստրիայում նախկին դեսպան,
Կախա Գոգոլաշվիլի՝ Ռոնդելիի հիմնադրամի (GFSIS) եվրոպական ուսումնասիրությունների տնօրեն,
Գիորգի Գոգուաձե՝ Կովկասի համալսարանի միջազգային հարաբերությունների ամբիոնի դոցենտ,
Թորնիկե Գորդաձե՝ Վրաստանի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման նախկին նախարար, Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի (Ֆրանսիա) պրոֆեսոր,
Գիորգի Գվալիա՝ Իլիայի պետական համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների պրոֆեսոր,
Շոթա Գվիներիա՝ Տնտեսական քաղաքականության հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող, Նիդեռլանդների Թագավորությունում նախկին դեսպան,
Գիա Ջափարիձե՝ Իլիա Ճավճավաձեի անվան եվրոպական ուսումնասիրությունների և քաղաքացիական կրթության կենտրոնի ավագ գիտաշխատող, Պորտուգալիայի և Կիպրոսի նախկին գործերի ժամանակավոր հավատարմատար,
Թեդո Ջափարիձե՝ ԱՄՆ նախկին դեսպան, նախկին արտգործնախարար,
Նինո Կալանդաձե՝ Իլիա Ճավճավաձեի անվան եվրոպական ուսումնասիրությունների և քաղաքացիական կրթության կենտրոնի տնօրեն,
Նոդար Խարշիլաձե՝ Վրաստանի ռազմավարական վերլուծության կենտրոնի հիմնադիր տնօրեն, պաշտպանության նախկին փոխնախարար,
Թինաթին Խիդաշելի՝ «Քաղաքացիական գաղափար» ՀԿ-ի նախագահ, նախկին Պաշտպանության նախարար,
Բեքա Կոբախիձե՝ Վրաստանի ժամանակակից պատմության մագիստրոսական ծրագրի վարիչ (Իլիայի պետական համալսարան),
Բատու Կութելիա՝ Վրաստանի Ատլանտյան խորհրդի նախագահի տեղակալ, ԱՄՆ-ում նախկին դեսպան,
Խաթունա Լագազիձե՝ Վրաստանի ռազմավարական վերլուծության կենտրոնի ավագ գիտաշխատող, Ազգային անվտանգության խորհրդի նախկին ավագ խորհրդական,
Էկատերինե Մետրվելի՝ Ռազմավարական և միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամի (Ռոնդելի հիմնադրամ) նախագահ,
Գրիգոլ Մգալոբլիշվիլի՝ ՆԱՏՕ-ում Վրաստանի նախկին դեսպան
Խաթունա Մշվիդոբաձե՝ Ջորջ Վաշինգտոնի համալսարանի դասախոս, Ռոնդելի հիմնադրամի ավագ գիտաշխատող,
Գիորգի Մուչաիձե՝ Վրաստանի Ատլանտյան խորհրդի գործադիր տնօրեն,
Սոֆիա Պետրիաշվիլի՝ Թբիլիսիի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ամբիոնի նախկին դոցենտ
Ալեքսանդրե Պետրիաշվիլի՝ Եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման նախկին նախարար, Թուրքմենստանում և Աֆղանստանում նախկին դեսպան,
Թենգիզ Փխալաձե՝ Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի դոցենտ, Նախագահի նախկին արտաքին քաղաքականության խորհրդական,
Միրիան Փոփխաձե՝ Արտաքին քաղաքականության հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող, ՄԱԿ-ում ՊՆ նախկին ներկայացուցիչ,
Իրակլի Պորչխիձե՝ Վրաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (GISS) փոխնախագահ,
Դավիթ Ռակվիաշվիլի՝ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար (2016-2018),
Գիորգի Ռուխաձե՝ Ռազմավարական վերլուծության վրացական կենտրոնի ավագ գիտաշխատող,
Թորնիկե Շարաշենիձե՝ Վրաստանի հասարակական գործերի ինստիտուտի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր,
Վասիլ Սիխարուլիձե՝ Վրաստանի Ատլանտյան խորհրդի նախագահ, ԱՄՆ-ում նախկին դեսպան,
Թորնիկե Թուրմանիձե՝ Թբիլիսիի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր,
Գելա Վասաձե՝ Ռազմավարական վերլուծության վրացական կենտրոնի տարածաշրջանային ծրագրի ղեկավար,
Թեմուրի Իակոբաշվիլի՝ ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան (2010-2013 թ.թ.),

Նյութը՝ «Новости-Грузия»-ից
Լուսանկարը՝ David Mdzinarishvili/Reuters