Այսօր կորոնավիրուսային հիվանդության բացահայտված 3 117 դեպքերից 1 202-ը հաստատվել է Թբիլիսիում, 469-ը՝ Աջարիայում, 302-ը՝ Իմերեթիում, – այս մասին հայտնել է Միջգերատեսչական համակարգող խորհրդին կից օպերատիվ շտաբի ղեկավարի տեղակալ Բերդիա Սիճինավան:
Նրա տեղեկատվությամբ՝ վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 45 մարդ, որից 18-ը Թբիլիսիում, 9-ը՝ Աջարիայում, 9-ը Իմերեթիում, 2-ը՝ Շիդա Քարթլիում, 5-ը՝ Քվեմո-Քարթլիում, մեկը՝ Կախեթիում և մեկը՝ Սամցխե-Ջավախքում:
«3117 նոր դեպքերից, որոնց մոտ վարակ է հաստատվել, մայրաքաղաքում և շրջաններում բաշխվել է հետևյալ կերպ. 1202 դեպք հաստատվել է Թբիլիսիում, 469-ը՝ Աջարիայում, 302-ը Իմերեթիում, 259-ը՝ Քվեմո Քարթլիում, 61-ը՝ Գուրիայում, 355-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում, 117-ը՝ Կախեթիում, 86-ը՝ Մցխեթա-Մթիանեթիում, 65-ը՝ Սամցխե-Ջավախքում, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 28-ական դեպք», – հայտնել է Բերդիա Սիճինավան: