Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան վստահ է, որ երկխոսությունն այլընտրանք չունի, և որ դա յուրաքանչյուր քաղաքական ուժի պատասխանատվությունն է: Կառավարության այսօրվա նիստում վարչապետը շեշտել է, որ երկրի ճակատագիրը չպետք է որոշվի փողոցում:
«Բոլոր ուժերը, ինչպես իշխող թիմը, այնպես էլ ընդդիմությունը, պետք է լավ գիտակցեր, որ Վրաստանի քաղաքացու մանդատը, առաջին հերթին կայանում է նրանում, որ մենք միասին հոգ տանենք երկրի մասին,և երկխոսությունն, ինքնին հասկանալի է, այլընտրանք չունի: Դա յուրաքանչյուր քաղաքական ուժի պատասխանատվությունն է, և դա պատասխանատվությունն է այն մարտահրավերներով լի դարաշրջանում, երբ բոլորը պետք է համատեղ դիմակայեն համավարակը, արդյունավետ շարունակեն երկրի հետագա շարժը դեպի Եվրոպա՝ դեպ իր եվրատլանտյան ապագան: Մեր քաղաքացիները մեզ ասացին, որ տեղը, որտեղ պետք է որոշվի երկրի ճակատագիրը, ժողովրդավարականորեն ընտրված խորհրդարանն է, ոչ թե փողոցը, և ես համոզված եմ, որ քաղաքական սպեկտրը դա շատ լավ հասկանում է: Համոզված եմ, որ բոլորը կունենան բավարար պատասխանատվություն` մեր քաղաքացիների այս ուղերձը ճիշտ ընկալելու և այն ճիշտ վերափոխելու կոնկրետ քայլերի», – ասել է վարչապետը:
Գիորգի Գախարիան նշել է, որ Վրաստանում առկա քաղաքական իրավիճակի լուծումը պետք է հնարավորինս կարճ ժամկետներում գտնել: