Աշխարհում կորոնավիրուսով վարակված մարդկանց ընդհանուր թիվը գերազանցել է 52 միլիոնը:
Ըստ «Worldometer»-ի տվյալների՝ մինչ այժմ ընդհանուր առմամբ վարակվել է 52 440 443 մարդ: Այստեղից բուժվել է 36 676 552 մարդ, իսկ մահացել՝ 1 289 730 մարդ:
Կորոնավիրուսով վարակվելու դեպքերի ամենամեծ թիվը գրանցված է ԱՄՆ-ում` 10.7 միլիոն, Հնդկաստանը երկրորդ տեղում է` 8.6 միլիոն, իսկ Բրազիլիան երրորդ տեղում է` 5.7 միլիոն վարակակիր: Դրա հետ մեկտեղ, կորոնավիրուսային վարակի ավելի քան մեկ միլիոն դեպք է գրանցվել Ֆրանսիայում, Ռուսաստանում, Իսպանիայում, Իտալիայում, Արգենտինայում, Միացյալ Թագավորությունում և Կոլումբիայում: