Այսօր՝ նոյեմբերի 11-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի նոր 15 դեպք է հաստատվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 940:
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 93 նոր դեպք, որից 7-ը՝ Ասպինձայում, 14-ը՝ Ադիգենում, 31-ը՝ Ախալցիխեում, 19-ը՝ Բորժոմիում, 15-ը՝ Ախալքալաքում և 5-ը՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետում:
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 1 078 անձ։ Ախալցիխեում՝ 440, Բորժոմիում՝ 160, Ադիգենում՝ 145, Ասպինձայում՝ 133, Ախալքալաքում՝ 95 և Նինոծմինդայում՝ 56:
Իսկ կարանտինային գոտիներում են գտնվում 276 մարդ, որից 58-ը՝ Ախալցիխեում, 218-ը՝ Բակուրիանում: Հարկ է նշել, որ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի հաստատված 940 դեպք, առողջացել է 97 պացիենտ, 8-ը՝ մահացել: