Հասարակություն 2 Սեպտեմբերի, 2020 • Վրաստանում արձանագրվել է կորոնավարակի 38 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավարակի 38 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge կայքում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավարակի 1548 դեպք: Ապաքինվել է 17 պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 1270։

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: Կորոնավարակի հետևանքով մահացել է 19 մարդ: Կարանտինի ռեժիմում է մնում 6059 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 239-ը:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝