Այսօր՝ նոյեմբերի 5-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի նոր 2 դեպք է հաստատվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 600:
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 55 նոր դեպք, որից 43-ը՝ Ախալցիխեում, 10-ը՝ Ադիգենում և 2-ը Ախալքալաքի մունիցիպալիտետում:
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 1 009 անձ։ Ախալցիխեում՝ 455, Բորժոմիում՝ 118, Ադիգենում՝ 137, Ասպինձայում՝ 101, Ախալքալաքում՝ 132 և Նինոծմինդայում՝ 63:
Իսկ կարանտինային գոտիներում են գտնվում 370 մարդ, որից 44-ը՝ Ախալցիխեում, 326-ը՝ Բակուրիանում: Հարկ է նշել, որ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի հաստատված 600 դեպքերից, 68-ն արդեն ապաքինվել է, 8-ը՝ մահացել:
Վերջին մեկ օրում Սամցխե-Ջավախքում կորոնավարակից մահացության դեպք չի գրանցվել: