Վրաստանում բացահայտվել է կորոնավարակի 1 943 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:

Մինչև այսօր Վրաստանում ընդհնաուր առմամբ հաստատվել է կորոնավարակի 44 522 դեպք: Ապաքինվել է ևս 1 833 պացիենտ, իսկ ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 28 633 պացիենտ:

Կարանտինում է գտնվում 3 080 քաղաքացի, ստացիոնար բժիշկների վերահսկողության տակ է գտնվում 4 253 մարդ: Կովիդ-հյուրանոցներում բուժում են ստանում 2 264 մարդ:

Մեկ օրում կորոնավիրուսից երկրում մահացել է 20 պացիենտ, ընդհանուր մահացածների թիվը կազմում է 362 մարդ:

Բացի այդ, արտերկրից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Հիշեցնենք, որ երեկ Վրաստանում բացահայտվել էր կորոնավարակի 1 852 նոր դեպք, ապաքինվել՝ 1 696 պացիենտ: