Այսօր, նոյեմբերի 2-ին Ախալքալաքում կորոնավարակի 2 նոր դեպք է արձանագրվել։

Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 27 նոր դեպք, որից 18-ը՝ Ախալցիխեում, 2-ը՝ Ախալքալաքում, 4-ը՝ Ադիգենում, 1-ը՝ Ասպինձայում և Բորժոմիում՝ 2:

Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 910 անձ։ Ախալցիխեում՝ 407, Բորժոմիում՝ 69, Ադիգենում՝ 100, Ասպինձայում՝ 63, Ախալքալաքում՝ 164 և Նինոծմինդայում՝ 107:

Վերջին երկու օրում Սամցխե-Ջավախքում կորոնավարակից մահացության դեպք չի գրանցվել: