Լոմատուրցխ-Բուռնաշեթ-Ղադոլար ճանապարհը կվերականգնվի հաջորդ՝ 2021 թվականին: Այս փուլում հայտարարվել է տենդերը՝ նախագծա-նախահաշվարկային փաստաթղթերի պատրաստման համար:
Ախալքալաքի շրջանի Լոմատուրցխ, Բուռնաշեթ, Ղադոլար գյուղերը միացնող ճանապարհը կվերականգնվի հաջորդ տարի, սակայն դեռ հայտնի չէ, թե կոնկրետ որ ամսին:
Ըստ Ախալքալաքի քաղաքապետարանի տնտեսագիտության և ենթակառուցվածքների բաժնի մասնագետ Ռազմիկ Նահատակյանի, նախագծա-նախահաշվարկային փաստաթշթերի պատրաստման համար արդեն հայտարարվել է տենդեր: Ըստ նրա՝ վերանորոգման աշխատանքները կսկսվեն 2021 թվականին:
Ախալքալաքի քաղաքապետարանը տենդերը հայտարարել էր հոկտեմբերի 23-ին՝ 51 000 լարիի չափով: Հայտերն ընդունելու վեջնաժամկետը նոյեմբերի 19-ն է: