Հասարակություն 16 Հունիսի, 2022 • Հունիսի 20-ից հանրային տրանսպորտում դիմակների պարտադիր կրումը չեղարկվում է

Հունիսի 20-ից հանրային տրանսպորտում դիմակ կրելն այլևս պարտադիր չի լինի: Համապատասխան որոշում է ընդունել է Վրաստանի կառավարությունը, առողջապահության նախարարության և այս ոլորտի մասնագետների առաջարկությամբ՝ հաշվի առնելով երկրում տիրող կայուն համաճարակաբանական իրավիճակը։

Աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով՝ բժշկական հաստատություններում դիմակ կրելը մնում է պարտադիր, իսկ ավտոբուսներում, ֆիքսված տաքսիներում և մարդաշատ այլ վայրերում՝ միայն խորհրուդ է տրվում:

Վրաստանում դիմակ կրելու պարտադիր ռեժիմը՝ ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներում գործում էր 2020 թվականի նոյեմբերից:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝