Այսօր, մարտի 20-ին ամբողջ աշխարհում նշվում է երջանկության միջազգային օրը: Ախալքալաքի բնակիչները, Jnews-ի օգնությամբ, խորհեցին, թե ի՞նչ է երջանկությունը նրանց համար:
Ի՞նչ է երջանկությունը: Գուցե բոլորի համար երջանկությունը տարբեր բաների մեջ է, մեկի համար տանիքն է իր գլխի վրա, խաղաղ երկինքը, կամ պարզապես սնունդը, մյուս դեպքերում էլ՝ շատ փողը, առանձնատներն ու մեքենաները:
ՄԱԿ-ում այս տոնը ամենակարևորներից է, որը նշվում է Բութանի նախաձեռնությամբ 2013 թվականից ի վեր: Ինչո՞ւ հենց Բութանի: Բութան փոքրիկ թագավորությունը երջանկությունը և բարեկեցությունը դարձրել է իր քաղաքականության գերակայությունը: Բութանում համախառն ներքին արդյունքի փոխարեն չափում են երջանկության ներքին համախառն ազգային երջանկության ցուցանիշը (ՀԱԵ), և այլ երկրներին առաջարկում են օգտվել իրենց փորձից:
Որոնք են ՄԱԿ-ի երջանկության չափանիշները, որտեղ են կազմել աշխարհի ամենաերջանիկ երկրների վարկանիշը: Չափանիշները հետևյալն են` ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով, սոցիալական աջակցություն, կյանքի միջին տևողություն, քաղաքացիների ազատության և կոռուպցիայի մակարդակ:
Աշխարհի հինգ ամենաերջանիկ երկրներն են` Ֆինլանդիան, Դանիան, Նորվեգիան, Իսլանդիան և Նիդեռլանդները: Հարավային Սուդանն ամենադժբախտ երկիրն է: Ինչ վերաբերում է հարևան երկրներին, ապա Հայաստանը զբաղեցնում է 116-րդ տեղը, Ադրբեջանը` 90-րդ, Ռուսաստանը` 68-րդ, իսկ Թուրքիան՝ 79-րդ:
Այս վարկանիշում Վրաստանը 119-րդն է, մենք ավելի երջանիկ ենք դարձել՝ անցյալ տարվա համեմատ, առաջ անցնելով 128-րդ տեղից: Ախալքալաքի բնակիչների համար երջանկությունը տարբեր է, բայց ընդհանուր առմամբ, մեծամասնության մոտ երջանկության հայեցակարգը նույնն է՝ ընտանիք, առողջություն…
– Ապրել արդար հասարակությունում: Ախալքալաքն այդ շարքին չի դասվում:
– Ինձ համար երջանկությունը լավ ընտանիքն է, առողջ երեխաները, ընտանեկան բարեկեցությունը:
– Դու երջանիկ ես քեզ զգում հարազատներիդ, բարեկամներիդ կողքին, և, երբ առողջ ես:
– Երջանկությունը հաջողակ ընտանիքն է, առողջությունը, ամենակարևորը՝ բարձր աշխատավարձը:
– Երջանկությունն անբացատրելի զգացում է: Բախտը չի կարելի տեսնել և շոշափել, պարզապես անհրաժեշտ է զգալ սրտի բոլոր թելերով: Երջանկությունը դա այն է, երբ քեզ հասկանում են և սիրված ես:
– Երջանկությունը շատ պատճառներ ունի: Երջանկությունը լավ ընտանիքն է, լավ աշխատանքը, լավ դաստիարակված երեխաները:
– Երջանկությունը կյանքի լավագույն պահերն են…
Երջանկություն մեզ բոլորիս…