Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Սամցխե-Ջավախքում գրանցվել է կորոնավիրուսի երեք նոր դեպք, որից երկուսն Ախալցիխեում, իսկ մեկը՝ Ադիգենում:
Ախալքալաքի շրջանում այս պահի դրությամբ՝ ընդհանուր առմամբ կորոնավարակի 9 հաստատված դեպք կա:
Սամցխե-Ջավախքում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 157 մարդ, որից 31-ը՝ Ախալքալաքում:
Այսօր Ախալցիխեոմ կորոնավիրուսից 85 տարեկան կին է մահացել: Սա Covid-19-ի պատճառով առաջին մահն է Սամցխե-Ջավախքում:
Սամցխե-Ջավախքում մինչև օրս կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակը կազմում է 66: