նորություններ 6 Մայիսի, 2026 • Սամցխե-Ջավախքում օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվել կեղծ դոլարներ և եվրոներ իրացնելու գործով

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները ձերբակալել են օտարերկրյա քաղաքացու՝ խոշոր չափի կեղծ փող իրացնելու մեղադրանքով։

Հետաքննիչների տվյալներով՝ մեղադրյալները Սամցխե-Ջավախքի շրջանում ապօրինի ֆինանսական շահույթ ստանալու նպատակով՝ ընդհանուր առմամբ 10 000 դոլարի, իրացրել են 100 կեղծ 100 դոլարանոց թղթադրամ, ինչպես նաև 350 եվրո արժողությամբ կեղծ եվրո։

Հետաքննության արդյունքում բոլոր կեղծ թղթադրամներն առգրավվել են։

Հանցանքը նախատեսում է 7-ից 10 տարի ազատազրկում։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝