նորություններ 7 Մայիսի, 2026 • Սամցխե-Ջավախքում 73-ամյա կինը վարորդական իրավունք է ստացել

2026 թվականի առաջին եռամսյակում Վրաստանում տրամադրվել է 7383 վարորդական իրավունք, Սամցխե-Ջավախքում՝ 225։ Տվյալները հրապարակվել են Վրաստանի Ներքին գործերի նախարարության կայքում։

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ վարորդական իրավունքի ամենամեծ թիվը՝ 276, տրամադրվել է 17 տարեկան անձանց։ Սամցխե-Ջավախքում առաջատարը նույնպես 17-ամյա տղաներն են՝ 47։

Վարորդական իրավունք ստացած ամենաերիտասարդ անձը 16 տարեկան է եղել, նա ստացել է մոպեդ վարելու իրավունք: Սամցխե-Ջավախքում նման դեպքեր չեն եղել։ Սամցխե-Ջավախքում ամենատարեց մարդը, ով ստացել է վարորդական իրավունք 73 տարեկան կին է։

Ավելին, պաշտոնական տվյալների համաձայն, վարորդական իրավունք ստացողների թվում, Վրաստանի քաղաքացիներից բացի, եղել են Ադրբեջանի, Թուրքիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Բելառուսի, Պակիստանի, Ղազախստանի, Բանգլադեշի, Հորդանանի, Հնդկաստանի, Լիբանանի, Թունիսի, Միացյալ Թագավորության, Կանադայի, Եգիպտոսի, Գերմանիայի, Իրանի, Թուրքիայի և Թուրքմենստանի քաղաքացիներ: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Սամցխե-Ջավախքում վարորդական իրավունք է ստացել 42-ամյա մի օտարերկրյա քաղաքացի:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝