Շրջակա միջավայրի վերահսկողության դեպարտամենտի հաղորդմամբ, ընթացիկ տարվա առաջին 4 ամսում երկրի ողջ տարածքում հայտնաբերվել է անտառօգտագործման ապօրինի 651 դեպք:
Հայտնաբերված խախտումներից 125 փաստ վերաբերում է փայտանյութի ապօրինի հատման և տեղափոխմանը, իսկ 31-ը՝ տեխնիկական կանոնակարգերի խախտումներին և սղոցարանների կողմից իրականացվող անօրինական գործունեությանը: 19 փաստ պարունակում է քրեական հանցագործության հատկանիշներ, և նյութերն ուղարկվել են համապատասխան գերատեսչություններ՝ հետագա արձագանքի համար:
Վարչության փոխանցմամբ՝ հունվար-ապրիլ ամիսներին փակվել է ապօրինի 20 սղոցարան:
Ընդհանուր առմամբ, առգրավվել է ավելի քան 254 խորանարդ մետր ապօրինի հատված փայտանյութ։
Ըստ մունիցիպալիտետների ամենաշատ դեպքերը գրանցվել են Աջարիայում՝ 48։ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում` 36 դեպք, Կախեթի` 24, Իմերեթի` 19, Սամցխե-Ջավախք` 8, Քվեմո Քարթլի` 7, Գուրիա` 5, Ռաչա-Լեչխումի-Քվեմո Սվանեթի` 3, Շիդա Քարթլի` 3 և Մցխեթա-Մթիանեթի թ դեպք:
«Բնական պաշարների պահպանությունը և անտառների ապօրինի օգտագործման կանխարգելումը, հայտնաբերումն ու խափանումը Շրջակա միջավայրի վերահսկողության դեպարտամենտի համար առաջնահերթություն է: Դեպարտամենտի աշխատակիցները ողջ երկրում պարեկություն են իրականացնում 24-ժամյա ռեժիմով. ակնթարթային արձագանք է տրվում նախարարության թեժ գծին (153) ստացված յուրաքանչյուր հաղորդմանը», — հայտնել են Շրջակա միջավայրի վերահսկողության դեպարտամենտից:



