Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը իր Ֆեյսբուքյան էջում ներկայացրել է որոշ մանրամասներ Լեռնային Ղարաբաղում գիշերը կատարված մարտական գործողությունների մասին:

«Գիշերվա ընթացքում հակառակորդը փորձել է առաջանալ և ամրանալ հարավարևելյան ուղղությամբ (Ջեբրայիլ չհասած), սակայն հայկական Զինված ուժերի հրթիռահրետանային դիպուկ կրակով ադրբեջանական ստորաբաժանումները խոցվել են: Առավոտյան 6:30 հերթական հրթիռահրետանային հարվածից հետո, մարտադաշտում թողնելով ևս 60 զոհ, ինչպես նաև 22 միավոր խոցված, մի քանի տասնյակ սարքին տեխնիկա, հակառակորդի գերհագեցած երեք բրիգադների մնացորդները խուճապահար դիմել են փախուստի:

Հայկական ստորաբաժանումների դիպուկ կրակով քիչ առաջ հարավարևելյան ուղղությամբ խոցվել է հակառակորդի վառելաքսուքային պահպանման խոշոր բազա», – գրում է Շուշան Ստեփանյանը:

Նա նաև նշում է․ որ ճակատի տարբեր ուղղություններում հաջողությունները զարգացնելու համար ստեղծվել են հնարավորություններ: