Հոկտեմբերի 5-ին՝ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ, ԱԺ Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Լենա Նազարյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշել է, որ հայ զինվորն այսօր պաշտպանում է նաև Վրաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը:

«Որքան էլ տարօրինակ հնչի, բայց այսօր հայ զինվորը պաշտպանում է նա՛և Վրաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը Թուրքիայի ծավալապաշտական նկրտումներից: Այս մասին այսօր ասել եմ Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեին: Մենք պե՛տք է միասին լինենք: Այսօր այդ պահն է»,- գրել է Լենա Նազարյանը: