Հոկտեմբերի 3-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 471 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 7 564 դեպք: Ապաքինվել է ևս 278 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 3 952:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 48 պացիենտ: Կարանտինի ռեժիմում է մնում 5 392 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 836-ը:
Բացի այդ, կովիդ-հյուրանոցում գնտվող անձանց թիվն 1100 է: Բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Հիշեցնենք, երեկ Վրաստանում արձանագրվել է կորոանվիրուսի 453 դեպք: