Հուլիսի 31-ից օգոստոսի 5-ը՝ Ախալքալաքում և Ախալցխայում, իսկ օգոստոսի 6-ից 12-ը՝ Նինոծմինդայում և Ծալկայի շրջանի Դարագյուղում կանցկացվի «Ջավախք» ճամբարը: Այն 2012 թ.-ից սկսած իրականացվում է Վրաստանի Հայ Օգնության Միության կողմից՝ ԱՄՆ Արևելյան շրջանի երիտասարդների նախաձեռնությամբ ու անմիջական մասնակցությամբ:
Ճամբարը կազմակերպվում է երկու փուլով․
Ճամբարներում կընդգրկվեն 8-16 տարեկան երեխաները։ Ճամբարականների համար նախատեսված է ուսումնադաստիարակչական ու ճանաչողական ծրագիր, հայրենասիրական երգերի ու պարերի ուսուցում, մարմնամարզություն և բազմաբնույթ խաղեր։
Ճամբարը կսկսվի ժամը 9։30-ին և կավարտվի՝ 16։30- ին։ Օրվա ընթացքում նախատեսվում է երկանգամյա սնունդ: Բոլոր մասնակիցներին կտրվեն ճամբարին բնորոշ տարբերանշանով վերնաշապիկներ և գրենական պիտույքներով թղթապանակներ:
ԱՄՆ Արևելյան շրջանից ժամանող խմբապետերին տեղում կօգնեն Ջավախքի «Զորի Զորյան» Երիտասարդական Միության ու Պատանեկան Միության անդամները։