Հինգ ամսվա ընթացքում Վրաստանում արտադրվել է 5,4 միլիոն բազմակի օգտագործման պաշտպանիչ դիմակ: Այս մասին հայտնում է IPN գործակալությունը՝ հղում կատարելով երկրի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությանը:
Նախարարության տվյալներով, այդ միջոցների համար պետական բյուջեից հատկացվել է շուրջ 3.6 միլիոն լարի (մոտ 1.15 միլիոն դոլար): Բնակչության համար դեղատների ցանցերում մեկ պաշտպանիչ դիմակի արժեքը 50 թեթրի է (մոտ 16 ցենտ):
Ընդհանուր առմամբ, նախագծի տարբեր փուլերում արտադրական գործընթացներում ներգրավված են եղել 16 ձեռնարկություններ, որոնցում աշխատում էր մինչև 900 աշխատակից, հավելել են Էկոնոմիկայի նախարարությունից: