Վրաստանի Առողջապահութան նախարարության տվյալներով, այս պահի դրությամբ «STOP COVID» հավելվածն օգտագործում է 211 308 օգտատեր:
Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ հավելվածի միջոցով, որը օգտատերերին թույլ է տալիս պարզել, թե արդյո՞ք նրանք շփման մեջ են գտնվել COVID 19-ով վարակված անձի հետ, հայտնաբերվել է 27 վարակակիր:
«Հավելվածն այս պահի դրությամբ ներբեռնել է 128 559 Android-ի և 82 749 iOS-ի օգտատեր: Alert-հաղորդագրություններ են ուղարկվել 13 867 մարդու, այստեղից որ 27-ի մոտ հաստատվել է վարակը», – հայտնում են Առողջապահության նախարարությունից:
Հիշեցնենք, որ «STOP COVID» հավելվածը Վրաստանում գործարկվել է ապրիլի 16-ին: Այն հասանելի է iOS և Android համակարգերի օգտատերերի համար: Հավելվածը յուրաքանչյուր օգտատիրոջ համար ստեղծում է չկրկնվող ID, որի միջոցով նույնականացնում է սոցիալական շփումները: