Հայաստանում սեպտեմբերի 18-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 46 910-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 239-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Ապաքինվել է ևս 138 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 42 369 է, փաստացի բուժվողներինը՝ 3330։
Մահվան 3 դեպք է գրանցվել, 1-ը՝ կորոնավիրուսից, 2-ն՝ այլ պատճառով, երբ հիվանդի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահվան 926 դեպք կա, այլ պատճառով՝ 285։
Մեկ օրում թեստավորվել է 3769 մարդ։ Ընդհանուր առմամբ, 255 927 թեստ է արվել։