Հայաստանում հիշատակի երթ են իրականացրել դեպի Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցել Արցախում զոհվածների հիշատակին: Այսօրվա երթը հայտարարվել է ապաքաղաքական:
Ջահերով երթը մեկնարկել է Գարեգին Նժդեհի հրապարակից։ Մասնակիցներին առաջնորդել են հոգևորականները։ Երթի կազմակերպիչները տեղեկացրել են, որ այսօր քաղաքական հայտարարություններ չեն լինելու։ Երթի ընթացքում անուն առ անուն հնչեցվում են նահատակների անունները։
Երթի մասնակիցները հասել են Եռաբլուր պանթեոն, որտեղ հոգևորականները հոգեհանգստյան կարգ են կատարել, որի ավարտին մասնակիցները մոմեր են դրել նահատակների շիրիմներին:
Հիշեցնենք, որ Երևանում պարբերաբար ակցիաներ են իրականացվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։