Ախալքալաքի շրջանի Բուղաշեն գյուղի բնակիչները բողոքում են, որ գյուղը շատ խնդիրներ ունի, բայց ոչ ոք չի պատրաստվում դրանք լուծել: Գյուղի բազմաթիվ խնդիրներից ամենահրատապը խմելու ջրի պակասն է:

Բուղաշեն գյուղում ապրում է շուրջ 120 ընտանիք: Եկամտի հիմնական աղբյուրն այստեղ գյուղատնտեսությունն է: Այս տարի գյուղացիները լրացուցիչ խնդիրներ ունեն՝ կապված այն բանի հետ, որ չեն կարողացել մեկնել արտերկիր: Հիմնականում գյուղացիները մեկնում էին Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի:

1

Գյուղացիների խոսքով՝ գյուղում շատ խնդիրներ կան՝ չկան նորմալ ճանապարհներ, մանկապարտեզ, և որ ամենակարևորն է խմելու ջուր: Արտյուշ Ափոզյանի խոսքով՝ ջրամատակարարման գիծը շատ հին է, խողովակները ժանգից խցանվել են, ինչի պատճառով ջուրը գյուղ չի հասնում:

2

Գյուղի մեկ այլ բնակչի՝ Շահեն Ափոզյանի խոսքով, ինքը չի հիշում, թե երբ է վերջին անգամ վերանորոգվել խմելու ջրագիծը:

«Չեմ հիշում, թե վերջին անգամ երբ է ջրագիծը վերանորոգվել, երևի երբեք», – ասում է նա:

5<

Ջրից բացի, գյուղում դեռ շատ խնդիրներ կան: Օրինակ, ըստ գյուղացիների, նախկինում գրեթե յուրաքանչյուր ընտանիքից մեկը մեկնում էր արտագնա աշխատանքի, բայց այս տարի շատերը չեն կարողացել մեկնել՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով:

«Այս տարի շատերը չկարողացան մեկնել Ռուսաստան՝ խոպան, իսկ գյուղում ոչինչ չկա, աշխատանք չկա, փող չկա», – ասում է գյուղի բնակիչ Բորիս Տոնականյանը:

9

3

8

4

Բրատիսլավ Իգիթխանյան