ԱՄՆ-ը խորապես մտահոգված է Վրաստանում վերջին քաղաքական զարգացումներով, – այս մասին ասվում է ԱՄՆ պետական դեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի հայտարարության մեջ:
«Մենք բոլոր կուսակցություններին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և զերծ մնալ ցանկացած գործողությունից կամ հռետորաբանությունից, որոնք կարող են լարել իրավիճակը կամ հանգեցնել բռնության: Մենք Վրաստանի կառավարությանը կոչ ենք անում գործել իր եվրաատլանտյան նկրտումների համաձայն և ամրապնդել իր նվիրվածությունը ժողովրդավարության, անձնական ազատության և օրենքի գերակայության սկզբունքներին՝ ապահովելով, որ իր դատական և դատախազական համակարգը զերծ լինեն քաղաքական կողմնակալությունից: ԱՄՆ-ն աջակցում է ժողովրդավարական, անվտանգ և զարգացած Վրաստանին: Մենք կշարունակենք աշխատել մեր ռազմավարական գործընկեր Վրաստանի հետ՝ օրենքի գերակայությունը և հաշվետու հաստատությունները պահպանելու համար», – ասվում է պետդեպարտամենտի հայտարարության մեջ: