Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում հնչեց առաջին զանգը: Ախալքալաքում այս օրը միշտ տոնական օր է եղել ինչպես դպրոցականների, այնպես էլ ուսուցիչների համար, բայց այս տարի այն կանցնի առանց տոնական միջոցառումների, որոնք չեղարկվել են կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Ախալքալաքի մունիցիպալիտետի 67 դպրոցում կա ընդամենը 584 առաջին դասարանցի, որոնցից 166-ը` Ախալքալաք քաղաքում, իսկ 418-ը` մունիցիպալիտետի գյուղերի դպրոցներում:
Բրատիսլավ Իգիթխանյան