Թբիլիսիում վարձակալությամբ տրվող բնակարաների բարձր գինը այն հիմնական խնդիրներից մեկն է, որին ուսանողները բախվեցին լսարանային ռեժիմ վերադառնալու լուրը լսելուն պես:
Գոռ Սիմոնյանը Իլիայի պետական համալսարանի երկրորդ կուրսի ուսանող է: Շատ ուսանողներ, չնայած կարճ ժամանակ է, ինչ օնլայնից անցում են կատարել լսարանային ռեժիմի, հասցրել են բախվել բազում դժվարություների, որոնք հիմնականում կապված են երկրում տիրող բարձր գնաճի հետ:
«Համաճարակի չակերտավոր ավարտից հետո, անցնելով դասապրոցեսի ավանդական ձևաչափին, առաջին խնդիրը որին բախվեցինք, դա բնակարան գտնելու խնդիրն էր, քանի որ որոշակի պայմաններ ունեցող բնակարանները բավականին թանկ էին, իսկ մատչելի գնով բնակարան գտնելը համարյա անհնարին», – նշում է Գոռը:
Գոռ Սիմոնյանը Թբիլիսիում մեծ դժվարությամբ կարողացել է բնակարան վարձակալել:
«Ես այն եզակի ուսանողներից եմ ում հաջողվեց գտնել բնակարան հարմարավետ գնով, բայց սա շատ արդիական խնդիր է: Կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի այս խնդրին և կառուցի հանրակացարաններ ուսանողների համար, կարծում եմ հանրակացարանների կառուցումը կնպաստի այս խնդրի լուծմանը։ Կամ գոնե օնլայն սովորելու հնարավորություն լինի»:
Բնակարաների բարձր գինը և շուկայական գնաճը շատ ուսանողների ստիպեցին դասերը համատեղել աշխատանքի հետ, ինչն էլ հանգեցրեց նրան, որ շատերը դասերը մղեցին երկրորդ պլան:
Գոռն այժմ աշխատում է երկու տեղ: Հայրենի Ծալկայի շրջանի Օզնի գյուղում դասավանդում է Արմաթ լաբորատորիայում, նաև հասցնում է աշխատել Թբիլիսիում:
«Աշխատանքը համատեղելը ուսման հետ կարծում եմ դա անհատական է, և կախված է մարդու աշխատասիրությունից: Օրինակ. ես աշխատում եմ երկու տեղ, բայց դա ինձ չի խանգարում ուսման մեջ: Շատերը ուսումը մղում են երկրորդ պլան և ավելի շատ ժամանակ ծախսում աշխատանքի վրա, բայց աշխատանքի պատճառով դասերը մղել երկրորդ պլան կարծում եմ, սխալ քայլ է»:
Գոռի գրաֆիկը շատ ծանրաբեռնված է: Իր ուսանող ընկերներին խորհուրդ չի տալիս նման գրաֆիկ ունենալ:
Գրիշա Մկրտչյան