Ուսուցիչները, ովքեր ամռանն այցելել են Սև ծովի ափեր, կստուգվեն կորոնավիրուսի առկայության համար: Այս մասին ճեպազրույցում հայտնել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն:
Ըստ նրա, կան շուրջ 2100 նման ուսուցիչներ:
«Այս ամառ շուրջ 2 100 ուսուցիչ այցելել է Աջարիայի ծովափեր: Բոլորին մենք գրանցել ենք, բոլորին ուղարկել են համապատասխան տեղեկատվություն, մունիցիպալիտետի հանրային առողջապահությունը ունի ցուցակներ: Մենք ակտիվորեն համագործակցում ենք Կրթության նախարարության հետ` Սև ծովի ափին հանգստացած անձանց ցուցակները մեզ տրամադրելու համար, ինչը այս տարի բարձր ռիսկի գործոն էր, և նրանք կթեստավորվեն: Դպրոցի բացման հետ կապված անհրաժեշտ է իրականացնել ուսուցիչների համապատասխան վերահսկողությունը», – ասել է Գամղրելիձեն:
Ըստ նրա, պատահական ընտրության սկզբունքով մշակվել է 45 հազար ուսուցիչների լաբորատոր փորձաքննության ռազմավարություն: