Վրաստանում սեպտեմբերի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 45 դեպք, ընդհանուր դեպքերի քանակը երկրում հասել է 1729-ի: Այս մասին տեղեկացնում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Ընդհանուր հաշվով Վրաստանում կորոնավարակը հաղթահարել է 1321 մարդ: Վարակից երկրում մահացել է 19 մարդ:
Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի տեղափոխվել է Վրաստան բուժվելու նպատակով:
Այս պահի դրությամբ կարանտինային գոտում է գտնվում 5882 քաղաքացի, իսկ ստացիոնար վերահսկողության տակ՝ 390: