Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության, բնության պաշտպանության և վերահսկողության բաժինը զգուշացնում է, որ չվող թռչունների որսը մարտի 1-ից արգելվում է:
Նույն տեղեկատվությամբ, արգելված ժամանակահատվածում որսի համար քաղաքացիները կտուգանվեն: Որոշ դեպքերում հնարավոր է գտնված օբյեկտը և որսորդական հրացանը առգրավեն, ինչպես նաև զրկեն զենք կրելու իրավունքից:
Անհետացող Կովկասյան կռունկը Ջավախքում
Ապրուստ վաստակելու միջոց, որը մեծ տուգանքների պատճառ դարձավ
Որսորդական սեզոնը կբացվի ընթացիկ տարվա օգոստոսին: Վրաստանը չվող թռչունների համար կարևոր տարածք է համարվում։ Յուրաքանչյուր տարի այստեղով անցնում են միլիոնից ավելի թռչուններ։
Վրաստանում բնությունը շատ հարուստ է, այստեղ կարող ենք հանդիպել բարձր լեռնային, միջլեռնային, բլուրային և հարթավայրային ռելիեֆներ, ինչպես նաև՝ խոնավ անտառներ, կիսաանապատներ և անապատներ։
Վրաստանում կա 14 պետական արգելանոց, 8 ազգային զբոսայգի, 18 պահպանվող տարածք, այդ թվում նաև բազում որստնտեսություններ։ Որստնտեսությունը պետությունից գնում է համապատասխան լիցենզիա, որից հետո նոր սկսում են որսը։