«Սկսվել է դպրոցների ստուգումը: Մինչ օրս ստուգվել է ավելի քան 30 դպրոց: Մենք դրանցից 21-ին իրավունք ենք տվել գործել», – ասել է Աշխատանքի տեսչության պետ Բեքա Փերաձեն:
Նրա խոսքով՝ վաղը կսկսվի մասսայական ստուգում հանրակրթական դպրոցներում:
«Քանի որ առաջին փուլում թույլատրվել է մասնավոր դպրոցների անհատական գործունեության հնարավորությունը, մինչ այժմ ստուգվել է ավելի քան 30 մասնավոր դպրոց: Մենք դրանցից 21-ին գործելու իրավունք ենք տվել:
Ինչ վերաբերում է հանրային դպրոցների ստուգմանը, ապա վաղը մենք կսկսենք զանգվածային ստուգում, որում ներգրավված կլինեն Աշխատանքի տեսչությունը, ինչպես նաև Հարկային ծառայությունը, Սննդի ազգային գործակալությունը և տեղական մունիցիպալիտետները: Մինչև 400 տեսուչներ համատեղ ստուգումներ կիրականացնեն դպրոցներում, ինչը թույլ կտա առավելագույնս ընդգրկել այս սեկտորը մինչև սեպտեմբերի 15-ը, և եթե դպրոցները բավարարեն պահանջները, մենք նրանց գործելու իրավունք կտանք», – ասել է Բեքա Փերաձեն:
Միևնույն ժամանակ, ինչպես նշել է Փերաձեն, հաջորդ գործընթացը կլինի պլանային դիտարկումը, որի շրջանակներում տարվա ընթացքում ստուգվելու են տարբեր հաստատություններ: