Երեկ Չամդուրայում (Չամձռվալա) բողոքի ցույցի ժամանակ բնակիչների կողմից հնչած հայտարարություններին տեղական իշխանությունները բացատրություններ են տալիս: Սակրեբուլոյի պատգամավոր Անդրանիկ Մուրադյանը հերքում է գյուղացիների խոսքերը՝ պնդելով, որ իր գործողություններում ոչ մի հակաօրինական բան չկա:
Այսօր, ի պատասխան Չամդուրա գյուղի բնակիչների երեկվա հայտարարությունների, Սակրեբուլոյի պատգամավոր Անդրանիկ Մուրադյանն ընդդիմությանը մեղադրում է իր դեմ ինտրիգների մեջ և սպառնում է դատի տալ իրեն զրպարտելու համար: Նա նաեւ հայտարարում է, որ վարձակալության պայմանագիրը կնքվել է ոչ թե խորթ մոր, այլ եղբոր հետ:
«Եղբայրս է վարձակալել այդ հողատարածքը: Նա հաշմանդամ է: Վերցրել է պաշտոնապես և օրինական ճանապարհով: Նա վերցրել է այդ հողամասը ծառեր տնկելու և անտառային գոտին վերականգնելու նպատակով: Քաղաքապետարանը վարձակալության է հանձնել, Սակրեբուլոյի 37 պատգամավորի՝ ներառյալ ընդդիմությունից, հաստատել են այն: Բոլորն էլ գիտեն այս հողի մասին, այն ոչ գողացված է, ոչ աջ ու ոչ էլ ձախ: Այս հողը վերցվել է ծառեր տնկելու համար: Ինչ վերաբերում է մյուս հողամասերին, ապա որտե՞ղ: Թող ապացուցեն նրանք, ովքեր հայտարարել են այդ մասին: Նրանք են աջ ու ձախ բոլոր հողերը վերցրել են, նրանք, ովքեր ձեզ հարցազրույց են տվել, իմ համագյուղացիներն են, ուստի ես ոչինչ չեմ ասում: Այդ մարդիկ այնքան շատ հողեր ունեն, շատ ավելին: Ես ուրախ կլինեմ որ հանձնաժողով լինի, թող բոլոր հողերը գան ու հաշվեն, ով ավելի շատ ունի, թող խլեն: Ես կողմ եմ, մեծ ուրախությամբ: Նրանք իմ համագյուղացիներ են, և ես չէի ցանկանա նրանց նկատմամբ չարությամբ լցվել: Այն փաստը, որ նրանք իմ դեմ են դուրս եկել, խնդիր չէ: Թող հանձնաժողովը գա, թող հերթով ստուգեն փաստաթղթերը: Այս ամենը իմ խոսքերն են», – հայտարարում է Անդրանիկ Մուրադյանը:
Բողոքի ցույցի ժամանակ նշվում էր, որ ավելի քան մեկ ամիս առաջ գյուղացիները դիմել են 5 ատյանների` այս խնդրին ուշադրություն հրավիրելու նպատակով, այդ թվում` Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլո, քաղաքապետարան, նահանգապետարան և երկրի վարչապետին: Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը հաստատում է, որ պատասխանել է գյուղացիների նամակին:
«Մենք գործել ենք օրենքի շրջանակներում: Այսինքն՝ քաղաքապետարանը մեզ դիմել է այս հարցով, իսկ Սակրեբուլոյի հանդիպման ժամանակ պատգամավորները կողմ են քվեարկել: Քանի որ քաղաքապետարանը դա արել է, նշանակում է, որ դրա հիմքը ունեցել են, և անտառային գոտին նշված էր ոչ թե անտառտնտեսության, այլ քաղաքապետարանի հաշվեկշռում: Որքան հիշում եմ, դա վերաբերում էր այն փաստին,ինչքանով ես գիտեմ, այդ տեղանքում պետք է պտղատու ծառեր տնկվեին: Գյուղացիները նամակով դիմել են մեզ, մենք էլ պատասխանել ենք նրանց», – ասում է Ախալքալաքի շրջանի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը:
Ըստ Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանի, այս պահին քաղաքապետարանը քննարկում է Չամդուրայի բնակիչների դիմումը և անհրաժեշտության դեպքում կուղղի իր սխալը, եթե այդպիսի սխալ լինի:
«Նրանց ասածը, հավանաբար, ճիշտ չէ, քանի որ այս անտառը հատվել էր 90-ականներին: Այս հողամասի հետ կապված նրանք մեզ խնդրել էին վարձակալության փոխանցել, դա համաձայնեցվել էր Սակրեբուլոյում, բայց խոսքը ոչ թե սեփականաշնորհման, այլ վարձակալության մասին էր: Կա կոլեկտիվ դիմում, որը ուղղված է կոնկրետ վարչապետին: Իմ անունով է գրված, ինչպես նաև գյուղատնտեսության նախարարի, Սակրեբուլոյի նախագահի և նահանգապետի: Այս պահին չեմ հիշում, ես պետք է նայեմ փաստաթղթերը, որ կարողանամ կոնկրետ ասել: Ես հանձնարարել եմ ստուգել, դիմումը քննարկվում է: Տեսնենք, եթե ինչ-որ անճշտությու կա, ապա մենք կարող ենք շտկել, դա խնդիր չէ», – ասաց Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը:
Կողմերից յուրաքանչյուրի տեղեկատվությունը հակասում է միմյանց։ Բոլոր հանգամանքները պարզելու համար JNEWS-ը բոլոր կողմերից հանգամանքները պարզելու համար դիմում կներկայացնի և պատասխանը կներկայացնի ընթերցողին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին, Չամդուրա (Չամձռվալա) գյուղի բնակիչները հավաքվել էին ցույցի: Հանրահավաքի հիմնական պատճառը դեպի Կարծախ տանող ճանապարհի մոտ գնտվող հողամասն էր: Գյուղի մոտակայքում գտնվող անտառային գոտին հատվել է, վերածվել վարելահողի, այնուհետ վարձակալության հանձնվել Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի պատգամավորի ազգականուհուն: Բնակիչները վստահեցնում են, որ պատգամավորը մեկ տարվա ընթացքում սեփականաշնորհել է գյուղի բոլոր անտիրական հողերը, մինչդեռ գյուղացիները չեն կարողանում սեփականաշնորհել իրենց վարելահողերը: Չամդուրեցիները պատգամավորին մեղադրում են նաեւ ընտրությունների ժամանակ «Վրացական երազանքին» չաջակցած բնակիչների նկատմամբ սպառնալիքներ ու ճնշումներ գործադրելու մեջ:
Չամդուրայի բնակիչները պատգամավորին մեղադրում են հողամասի ապօրինի յուրացման մեջ