Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր պաշտոնապես կհայտարարի խորհրդարանական ընտրությունների օրը և նախընտրական քարոզարշավի մեկնարկը:
Համաձայն Վրաստանի Սահմանադրության, Վրաստանում ընտրություններն անցկացվում են հոկտեմբերի վերջին շաբաթ օրը, այս տարի այդ օրը հոկտեմբերի 31-ն է: Օրենսդրության համաձայն՝ ինչպես ընտրությունների ամսաթիվը, այնպես էլ նախընտրական քարոզարշավի սկիզբը հայտարարվում է դրանից 60 օր առաջ:
Ներկայիս խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են նոր ընտրահամակարգով: Երկրի բնակչությունը պետք է ընտրի 150 պատգամավորի՝ 120-ը կուսակցություններից, 30-ը՝ մեծամասնական ընտրատարածքներից: