Անտառը հրդեհվում է Բորժոմի-Խարագաուլիի ազգային պարկի տարածքում (Սամցխե-Ջավախեթիի շրջան): Այս մասին հայտնում են Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից:
Հրդեհը բռնկվել է Ամարաթի լեռան լանջին, որին հնարավոր չէ հասնել ավտոտրանսպորտային միջոցով: Մոտակա բնակավայրը Ախալցիխեի մունիցիպալիտետի Ծինուբանի գյուղն է, որը գտնվում է մոտ 20 կիլոմետր հեռավորության վրա:
Դեռևս հայտնի չէ, թե որքան տարածքի վրա է տարածք է ընդգրկում հրդեհը: Փրկարար-հրշեջների մի քանի բրիգադ արդեն ժամանել են դեպքի վայր: Հրդեհը մարելու գործընթացում նրանց օգնում են շուրջ երեք տասնյակ կամավորներ՝ հարակից գյուղերի բնակիչները, ինչպես նաև անտառապահները:
Բորժոմի-Խարագաուլիի ազգային պարկը Եվրոպայի ամենամեծ ազգային պարկերից մեկն է: Արգելոցի տարածքը 5,3 հազար քառակուսի կիլոմետր է, ինչը կազմում է Վրաստանի ամբողջ տարածքի 7,6%-ը:
Տարածքը ներառում է տարբեր աշխարհագրական և էկոլոգիական գոտիներ, լանդշաֆտներ և պատմական հուշարձաններ: Բացի այդ, Բորժոմի-Խարագուլիի անտառում բնակվում են Կարմիր գրքում ներառված կենդանիներ ու թռչուններ:
News Georgia