Սեպտեմբերի 1-ին Վրաստանի խորհրդարանը պաշտոնապես կվերսկսի իր գործունեությունը: Համաձայն կանոնակարգի, խորհրդարանի աշնանային նստաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի առաջին երեքշաբթի օրը, որը սեպտեմբերի 1-ին է:
Դրանից առաջ՝ օգոստոսի 31-ին, կգումարվի խորհրդարանի բյուրոյի նիստը, որին կմնախաձեռնվեն օրենսդրական նոր փոփոխություններ, ներառյալ «Ընտրական օրենսգրքում» փոփոխությունները:
Աշնանային նստաշրջանի ընթացքում խորհրդարանը պետք է քննարկի և ընդունի մի շարք նոր օրինագծեր: Բացի այդ, օրենսդիր մարմինը դեռ չի լսել Պետական անվտանգության ծառայության և Գլխավոր դատախազության տարեկան հաշվետվությունները, որոնք գարնանային նստաշրջանում ներկայացվել էին խորհրդարան:
Աշնանային նստաշրջանի աշխատանքը կազմավորվելու է հաշվի առնելով այն, որ հոկտեմբերի վերջին երկրում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ: Այդ հիման վրա լիագումար նիստերը կտևեն երկու շաբաթ: Հանձնաժողովները կաշխատեն սովորական ռեժիմով, քանի որ հոկտեմբերի 1-ին կառավարությունը պետք է խորհրդարան ներկայացնի 2021 թվականի պետական բյուջեի նախագիծը, որը, որպես կանոն, վերջնական տարբերակում պետք է հաստատվի մինչև դեկտեմբերի երրորդ ուրբաթ օրը: