Վրացական առաջատար Georgian Airways ավիաընկերությունը սեպտեմբերին չարտերային ավիաչվերթներ կիրականացնի դեպի Վիեննա, Ամստերդամ, Փարիզ և Բեռլին: Այս մասին հայտնում է Վրաստանի քաղավիացիայի գործակալությունը:
Գործակալությունը օգոստոսի 27-ին ավիաչվերթներ իրականացնելու թույլտվություն է տվել «Georgian Airways»-ին: Ավիաչվերթները կիրականացվեն Boeing B737-800 և Embraer E195 ինքնաթիռներով՝ ամբողջությամբ համապատասխանելով Վրաստանի Առողջապահության նախարարության հետ համաձայնեցված հանձնարարականներին:
Սեպտեմբերի 1 – Թբիլիսի-Փարիզ-Թբիլիսի (մեկնում – 08:15, ժամանում Փարիզ – 19:00),
Սեպտեմբերի 2 – Թբիլիսի-Ամստերդամ-Թբիլիսի (մեկնում – 10:10, ժամանում Ամստերդամից – 21:15),
Սեպտեմբերի 3 – Թբիլիսի-Վիեննա-Թբիլիսի (16:30, 00:10),
Սեպտեմբերի 4 – Թբիլիսի-Բեռլին-Թբիլիսի (09:30, 17:50),
Սեպտեմբերի 5 – Թբիլիսի-Ամստերդամ-Թբիլիսի (06:30, 17:15),
Սեպտեմբերի 7 – Թբիլիսի-Ամստերդամ-Թբիլիսի (06:30, 17:35),
Սեպտեմբերի 11 – Թբիլիսի-Բեռլին-Թբիլիսի (09:30, 17:50),
Սեպտեմբերի 12 – Թբիլիսի-Ամստերդամ-Թբիլիսի (06:30, 17:15),
Սեպտեմբերի 13 – Թբիլիսի-Վիեննա-Թբիլիսի (16:30, 00:10),
Սեպտեմբերի 14 – Թբիլիսի-Ամստերդամ-Թբիլիսի (06:30, 17:35),
Սեպտեմբերի 15 – Թբիլիսի-Փարիզ-Թբիլիսի (08:15, 19:00),
Սեպտեմբերի 19 – Թբիլիսի-Ամստերդամ-Թբիլիսի (06:50, 17:15),
Սեպտեմբերի 21 – Թբիլիսի-Ամստերդամ-Թբիլիսի (06:30, 17:35),
Սեպտեմբերի 22 – Թբիլիսի-Փարիզ-Թբիլիսի (08:15, 19:00),
Սեպտեմբերի 26 – Թբիլիսի-Ամստերդամ-Թբիլիսի (06:50, 17:15),
Սեպտեմբերի 28 – Թբիլիսի-Ամստերդամ-Թբիլիսի (06:30, 17:35):
Օգոստոս և սեպտեմբեր ամիսներին նախատեսված կանոնավոր և չարտերային չվերթերի ժամանակացույցին կարող եք հետևել գերատեսչության պաշտոնական կայքում կամ ֆեյբուքյան էջում:
Մարտ ամսից Վրաստանը դադարեցրել է կանոնավոր ավիաթռիչքները բոլոր երկրների հետ՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով: Կառավարությունն ի սկզբանե խոստացել էր, որ սկսելու են ընդունել միջազգային ճանապարհորդներին հուլիսի 1-ից, բայց հետո հայտարարվեց, որ աշխարհում ստեղծված համաճարակաբանական ծանր իրավիճակի պատճառով կանոնավոր միջազգային ավիաչվերթների բացումը հետաձգվում է մինչև օգոստոսի 1-ը: Այնուհետև այս ժամկետը երկարաձգվեց մինչև սեպտեմբերի 1-ը, իսկ այժմ` մինչև սեպտեմբերի 30-ը:
Հուլիսի կեսերին Վրաստանը թույլատրեց կանոնավոր ավիահաղորդակցությունը հինգ երկրների հետ: Դրանք են Գերմանիան, Ֆրանսիան, Լատվիան, Լիտվան և Էստոնիան: Այս երկրների քաղաքացիներն ու բնակիչները կարիք չունեն անցնել կարանտին՝ Թբիլիսի ժամանելուց հետո: Միևնույն ժամանակ, 12-օրյա կարանտինը մնում է պարտադիր այդ երկրներից ժամանող Վրաստանի քաղաքացիների համար:
Օգոստոսի 2-ից «Lufthansa» ավիաընկերությունը շաբաթական երկու անգամ ավիաչվերթներ է իրականացնում Թբիլիսի-Մյունխեն-Թբիլիսի: Օգոստոսի 6-ից էլ Փարիզից՝ «Air France»-ը, նույնպես շաբաթը երկու անգամ: Ինչ վերաբերում է Ռիգային, ապա «AirBaltiс»-ը դեռևս ավիաչվերթ է իրականացնում միայն շաբաթը մեկ անգամ՝ սկսած օգոստոսի 6-ից:
Կառավարության հետ համաձայնեցված, մի շարք ավիաընկերություններ, այդ թվում՝ «Georgian Airways»-ը նույնպես չարտերային չվերթներ է իրականացնում Վրաստանում: