Հունիսի 30-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1 010 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 603 մարդ, մահացել է 19 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 366 078, այստեղից ապաքինվել է 351 747 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5 316:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 28 617 փորձարկում, այդ թվում 15 164-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 13 453-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 3.53% է, վերջին 14 օրվանը՝ 2.59%, վերջին 7 օրվանը՝ 2.69%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 261 652 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 3 667 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 54 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 2 669 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 561 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: