Ախալքալաքի քաղաքապետարանի ներքո գործող Սոցիալական ծառայությունը 2020 թվականի առաջին 7 ամիսներին բյուջեից ծախսել է շուրջ 344 581 լարի, ընդհանուր առմամբ ծառայության ծրագրերից օգտվել է 792 շահառու:
Ախալքալաքում 2020 թվականի հունվար ամիսց մինչև օգոստոսի մեկը սոցիալապես անապահով քաղաքացիների ծրագրից օգտվել է 408 ընտանիք, որի համար բյուջեից ծախսվել է 131 770 լարի:
Կրթության փոխհատուցման ծրագրից օգտվել է 14 ուսանող, բյուջեից ծախսվել է 12 000 լարի:
Առողջապահական ծրագրից օգտվել է 167 շահառու, ծախսվել է 101 630 լարի, իսկ դեղամիջոցների անվճար հատկացման ծրագրից՝ 22 հոգի, ծախսվել է 8 181 լարի:
Նորածիններին տրվող միանվագ նպաստից մինչև օգոստոսի մեկն օգտվել է 251 երեխա, ծախսվել է 70 500 լարի:
Սոցիալական ծառայության տնային-կենցաղային պայմանների բարելավման ծրագրից օգտվել է 11 քաղաքացի, որի համար բյուջեից ծախսվել է շուրջ 14 000 լարի:
Վետերանների թաղման ծախսերի փոխհատուցման ծրագրից օգտվել է 2 շահառու, ծախսվել է 500 լարի: Իսկ վետերանների օգնության ծրագրից՝ 4 վետերան, ծախսվել է 6000 լարի:
2020 թվականի առաջին յոթ ամիսների ընթացքում Ախալքալաքի քաղաքապետարանի և հիվանդանոցի միջև պայմանագիր է կնքվել 164 քաղաքացու համար: