Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 203-ով՝ հասնելով 43 հազար 270-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 3 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 262-ով և հասել 36 հազար 988-ի:
Ըստ նույն աղբյուրի՝ իրականացվել է 1938 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 200 հազար 507-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասել է 864-ի, ևս 265 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 5 հազար 153 մարդ: