Հայաստանում ապրիլի 4-ին կատարվել է 2 733 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 13 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 105 հիվանդ, արձանագրվել է մահվան 3 դեպք։ Մահացածներից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում ապրիլի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 594 դեպք, որոնցից 410 229 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2 067 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 619 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1679 է:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 298 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2 985 996 թեստավորում: