Հայաստանում օգոստոսի 21-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 42,319-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 158-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 8 դեպք է գրանցվել, 6-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով, երբ հիվանդի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ՝ կորոնավիրուսից մահվան 842 դեպք կա, այլ պատճառով՝ 251։
Ապաքինվել է ևս 217 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 35 693 է։ Փաստացի բուժվողների թիվը 5689 է։
Մեկ օրում թեստավորվել է 1639 մարդ։
Ընդհանուր առմամբ, 192 199 թեստ է արվել։