«Եվրոպական Վրաստան» կուսակցության կողմից խորհրդարանական ընտրություններին առաջադրված մեծամասնական պատգամավորի թեկնածուն խոսում է իր առաջադրման, ընտրություններից ակնկալիք արդյունքների և Վրաստանի խորհրդարանում պետական լեզվի իմացության կարևորության մասին:
Այս տարվա խորհրդարանական ընտրություններում Ձեր թեկնածությունը կրկին առաջադրվեց մեծամասնական ընտրահամակարգով: Ինչո՞ւ:
– Ըստ էության, բանն այն է, որ ոչ միայն կուսակցությունն է առաջադրել, այլև ես ինքս ցանկություն ունեի, քանի որ Դուք գիտեք, որ ես բաց չեմ թողել պայքարի որևիցե ճանապարհ, լինի դա փողոցներում բողոքի ցույցեր, թե հեռուստատեսությամբ ելույթ: Կարծում եմ՝ ընտրությունները պայքարի քաղաքավարի ձև է հանդիսանում, ես անպայման պետք է պայքարեմ: Եվ հաշվի առնելով մեր երկար տարիների պայքարը, կարծում եմ, որ այս տարի արդյունքը կլինի հաղթանակը: Ավելին, ես գիտեմ, որ կարող եմ ավելին անել, քան մյուս թեկնածուները միասին:
Ինչո՞ւ եք այդպես կարծում:
– Քանի որ ես միակ թեկնածուն եմ, ով փորձ ունի, ով չի դավաճանել իր սկզբունքներին և ընդդիմությունում է, մարդ, ով հաշվի է առնում իր բոլոր գործած սխալները, և իր սխալներից ելնելով է դարձել ընդդիմություն: Ես այն մարդն եմ, ով կգա իշխանության՝ այդ սխալները շտկելու համար, գումարած՝ ունենալով հսկայական փորձ, ես տարածաշրջանում կնպաստեմ մեծ գործընթացների: Ես նաև չեմ ուզում սա այլ կերպ ընկալեն, բայց բանական տարբերությունն այն է, որ ես կարող եմ բնակիչների խնդիրների մասին ամբիոնից խոսել վրացերենով, որոնք այսօր քիչ չեն: Որովհետև մենք բոլորս կհամաձայնենք, որ դու չես կարող լինել խորհրդարանում և չես կարող հարց տալ կամ պատասխանել դրան: Սա մեծ խնդիր է: Ես չեմ ուզում նմանվել մեր այն պատգամավորներին, որոնք այսքան տարի լռում էին, ստորագրում կամ սեղմում էին կոճակը՝ առանց հասկանալու կամ պատկերացնելու: Փաստն այն է, որ նախ օրենք են ընդունում, որ անհրաժեշտ է մեծամասնական, իսկ հետո դա ինչ-որ մեկի պատվերով չեղյալ են հայտարարում: Կարճ ասած, ես 100% պատեհապաշտ չեմ լինի:
Ինչպե՞ս եք գնահատում հաղթելու Ձեր հնարավորությունները:
– Ըստ էության, գիտեք, թե ինչպես, ամեն ընտրություն ունի իր արդյունքները: Առաջին ընտրություններից ելնելով՝ այն ժամանակ արդյունքներն Ախալքալաքում 26% էին, եթե չեմ սխալվում, իսկ Նինոծմինդայում՝ 24%: Դուք շատ լավ գիտեք, որ Ջավախքում ոչ մի ընդդիմություն չի հաղթել ավելի քան 3%-ով: Հաշվի առնելով նախագահական ընտրությունները, երբ միասնական ընդդիմությունը ստացավ 48%-ը, դա չի նշանակում, որ ես, Մելիքը, Բաքրաձեն կամ ընդդիմության մեկ այլ առաջնորդ այդքան էինք ստացել: Սա նշանակում է, որ մեր բնակչությունը ապահովում էր ընդդիմության 48%-ը: Սա նշանակում է, որ մնում է 48%-ին ավելացնել 3%-ը և դառնալ հաղթող: Ես գիտեմ, որ կարող եմ դա անել, կարող եմ առաջարկել մեր ժողովրդին, ով ինձ կհավատա: Սա հսկայական տարբերություն է:
Ի՞նչ եք Դուք առաջարկում բնակչությանը:
– Առաջին հերթին իմ աշխատասիրությունը, երկրորդը՝ կոնկրետ նախագծեր: Ես կառաջարկեմ, որ բիզնեսն իրենց զգա իր տարածաշրջանի տերը:
Այս տարի ամբողջովին փոխվել է քաղաքական իրադրությունը: Ձեզ համար դրանք փոփոխություննե՞ր են: Թե՞ ընդդիմությունը հաղթելու ավելի քիչ շանսեր ունի, քան իշխող կուսակցությունը:
– Չեմ կարծում, որ ինչ-որ մեկի դեմ մենք պետք է մրցակցություն ունենանք: Կարևոր չէ, թե ով է այդ անհատը: Ինձ համար մրցակցությունը ես և իմ թիմն է՝ սկսած կենտրոնական առաջնորդներից, վերջացրած՝ տարածաշրջանային բջիջներով: Հուսով եմ, որ կլինի առողջ մրցակցություն, այն պատճառով, որ թեկնածուն փոխվել է: Ես հույս ունեմ նաև, որ ընտրությունները կանցնեն հանգիստ և առանց թշնամանքի, որ չլինի այնպես, ինչպես նախկինում՝ կրակոցներ, հայհոյանքներ և կռիվներ: Ինչ վերաբերում է ինձ, ես պատրաստ եմ դա անել: Իմ բոլոր մրցակիցները գիտեն, որ ես կառուցողական ընդդիմություն եմ և չեմ սիրում ամեն մի հարց վերածել հակամարտության: Հուսով եմ, որ նրանք կվարվեն այս կերպ, և այս ընտրությունները հաղթանակաբեր կլինեն մեր բնակչության համար, այլ ոչ թե՝ մեկ մարդու հաղթանակ:
Արդեն կան հայտարարություններ, որ Ջավախքում կուսակցությունների վրա ճնշում է գործադրվում: Դուք որևէ ճնշում զգացե՞լ եք Ձեր վրա:
– Կարծում եմ, որ դրա մասին խոսելը դեռ վաղ է: Ես հորդորում եմ բոլոր ծառայություններին և վարչական ռեսուրսներին կատարել իրենց գործը՝ օրենքի շրջանակներում: Ինչ վերաբերում է ինձ վրա ճնշում գործադրելուն, ես կարող եմ անկեղծորեն ասել՝ ոչ: Նման բան չկա: